կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ հրադադար հաստատելու մասին

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ հրադադար հաստատելու մասին

Քիչ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ու միայն Միացյալ Նահանգներն է ձեռնպահ մնացել։

Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երկարատև զինադադարը մշտական հրադադարի ձևակերպելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, որը սակայն ԱԽ-ում չի ընդունվել։

Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի իր վետոյի իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։

Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել 

  • Կիսվել: