կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահդիի ծառաների միությունը հայտնել է Ադրբեջանի դեսպանատան դեմ ակցիայի պատճառները

Մահդիի ծառաների միությունը հայտնել է Ադրբեջանի դեսպանատան դեմ ակցիայի պատճառները

«Մահդիի ծառաների միություն» շիա կազմակերպությունը հաստատել է, որ օգոստոսի 4-ին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ ակցիան «իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կառավարության դեմ»։ Այդ մասին նշված է հաստատության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն է կրում բնակչության հետապնդման, կրոնավորների անձնական ազատությունների և անձնական կյանքի ոտնահարման համար՝ ասվում է մամուլի հաղորդագրությունում։

«Մահդիի ծառաների միությունը նման բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում է միջազգային հանրությունից շիա ժողովուրդներին պաշտպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկել և նրանց տալ կրոնական դավանանքի հիմնարար ազատություն»,- ասվում է փաստաթղթում։ 

  • Կիսվել: