Մահափnրձ Մոնակոյում ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Մոնակոյում մահափորձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ։
Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը շենքի մուտքի մոտ թողել է ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ և դիմել փախուստի:
Պայթյունի հետևանքով տուժել են երեք մարդ՝ ինքը՝ Երմոլաևը, մի կին և մի դեռահաս։ Figaro-ի տվյալներով՝ տուածները ուկրաինացի օլիգարխի կինը և երեխան են:


