կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մահացել է «Հարի Փոթեր»-ում հանդես եկած դերասանուհի Սամանթա Դևիսը

Մահացել է «Հարի Փոթեր»-ում հանդես եկած դերասանուհի Սամանթա Դևիսը

53 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Սամանթա Դևիսը, ով մարմնավորել է գոբլին Գրինգոթսին «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2» ֆիլմում։ Այս մասին ասվում է նրա ամուսնու՝ դերասան Ուրովիկ Դևիսի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 

«Իմ կինն ու հոգեհարազատը, լավագույն ընկերը: Նվիրված մայրը, իմ սիրելի մարդը: Կյանքից հեռացել է իմ ամենավստահելի մարդը և այն ամենի եռանդուն աջակիցը, ինչ ես արել եմ իմ կարիերայում»,- գրել է նա:

Դևիսի մահվան պատճառը չի նշվում, սակայն կինոընկերության կայքը նշում է, որ վերջին տարիներին 124 սմ հասակով դերասանուհու շարժունակությունը վատացել էր։

Հայտնի է, որ Սամանտա Դևիսը հիմնել է Little People UK բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է գաճաճություն ունեցող մարդկանց ու նրանց ընտանիքներին։ Բացի «Հարի Փոթեր»-ում իր դերից, դերասանուհուն հեռուստադիտողները հիշում են նաև «Քաղաքի հրեշտակները» և «Լեպրեկոն 2» ֆիլմերը:

  • Կիսվել: