երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը

Մահացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը

76 տարեկանում մահացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ֆրեդերիկ Միտերանը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Նշվում է, որ Միտերանը մահացել է Փարիզի իր տանը՝ մի քանի ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։

Նա նախագահ Ֆրանսուա Միտերանի զարմիկն էր, ով Ֆրանսիան ղեկավարել է 1981-1995 թվականներին։ Միտերան կրտսերը 2009-2012 թվականներին եղել է մշակույթի նախարար նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունում։

  • Կիսվել: