շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը

88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը։

Ֆրանսիսկո Ռաբանեդան՝ ապագա Պակո Ռաբանը, ծնվել է և իր վաղ մանկությունն անց է կացրել բասկերի երկրում։ 1930-ական թվականների վերջերին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա հայրը կռվել է հանրապետականների շարքերում և 1939 թվականին զոհվել է։ Ֆրանկոյականների հալածանքներից խույս տալու նպատակով մայրը երեխաների հետ դիմել է փախուստի դեպի Ֆրանսիա։ Ընդ որում՝ Պիրենեյան լեռները ստիպված են եղել հաղթահարել ոտքով։

1969 թվականին Պակո Ռաբանը ստեղծեց իր առաջին օծանելիքը՝ Calandre-ն։ 1973 թվականին հավելեց տղամարդկանց համար հորինած Paco Raban pour home-ը, որը, լինելով ծաղիկների ու փայտանյութի բումունքների ինքնատիպ խառնուրդ, օծանելիքի բնագավառում յուրօրինակ ճեղքում սկզբնավորեց։

Ներկայումս Paco Raban բրենդը պատկանում է նորաձևության իսպանական կոնցեռն Puig-ին, համբավավոր մոդելավորողը այստեղ համագործակցում է Ռոզմարի Ռոաբանի հետ։

  • Կիսվել: