կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահացել է աշխարհի երկրորդ ամենատարեց մարդը

Մահացել է աշխարհի երկրորդ ամենատարեց մարդը

Մահացել է հարյուրամյա լեհ բնակիչ Թեկլա Յունևիչը։ Այս մասին հայտնում է Misyjne հրատարակությունը։

Յունևիչը ծնվել է 1906 թվականի հունիսի 10-ին՝ Ավստրո-Հունգարիայի տարածքում, Լվովից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև 103 տարեկանը նա ինքնուրույն էր ապահովում իր կյանքը, այնուհետև թոռներն են սկսել խնամել։ Յունևիչը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենատարեց մարդկանց ցուցակում, տարիքով ամենածերը զիջել է միայն 118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռենդոնին։

Երկարակյացը մահացել է օգոստոսի լույս 19-ի գիշերը՝ Գլիվիցեում, 116 տարեկան հասակում։ Յուներչի մահվան մասին հայտնել է նրա թոռը՝ Ադամը։ «Մինչև վերջ տատիկիս մոտ ամեն ինչ լավ էր»,- ասել է նա: Հարազատների  խոսքերով կինը միշտ ակտիվ էր, սիրում էր կարդալ, թղթախաղխաղալ և հումորի լավ զգացում ուներ։

Նրանից  մնացել է հինգ թոռ, չորս ծոռ և չորս կոռ։

  • Կիսվել: