հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄԱԳԱՏԷ-ն պարտավոր է հստակ խոսել Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով առաջացող լուրջ սպառնալիքների մասին. Զախարովա

ՄԱԳԱՏԷ-ն պարտավոր է հստակ խոսել Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով առաջացող լուրջ սպառնալիքների մասին. Զախարովա

ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) պարտավոր է ավելի հստակ խոսել Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով առաջացող լուրջ սպառնալիքների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումները կարող են հանգեցնել լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման։

«Հուսով ենք` անմիջապես տեղում Իրանի իշխանություններից օբյեկտիվ տեղեկություններ ստանալով՝ ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը կկարողանա ագրեսորներին անհապաղ և հստակ փոխանցել մի պարզ միտք. «Ժամանակն է, որ կանգ առնեք։ Դուք արդեն հատել եք սահմանը, բայց հնարավորություն ունեք խուսափելու ավելի մեծ չարագործություններից, որպեսզի անմեղ զոհերի թիվը չբազմապատկվի և ողբերգությունը չվերածվի համաշխարհային աղետի»»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է նաև, որ Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա հարձակվող պետությունները խախտում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ՄԱԳԱՏԷ-ի ստուգման մեխանիզմները և միջուկային ու ֆիզիկական անվտանգության վերաբերյալ կոնվենցիաները։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս ապակառուցողական քաղաքականությունը, որն իրագործողները պետք է անհապաղ կանգ առնեն»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: