կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին

Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ ենթարկվել են հարձակման, սակայն մինչ օրս օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել, հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից:

«Սպահանի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ հրթիռակոծվել են: Այս պահին օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդագրություններ չեն եղել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) շարունակում է սերտ կապ պահպանել Իրանի հետ», – ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: