երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մադրիդում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի չորս դեպք

Մադրիդում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի չորս դեպք

Մադրիդում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի չորս դեպք, որը վերջերս հայտնաբերվել էր Միացյալ Թագավորությում, տեղեկացնում է AL Jazeera-ն:

Նշվում է, որ Մադրիդի տարածաշրջանային կառավարության առողջապահության ղեկավարի տեղակալ Անտոնիո Զապատերոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր չորս դեպքերը կապված են այն մարդկանց հետ, որոնք վերջերս են ժամանել Մեծ Բրիտանիայից:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պացիենտները լուրջ հիվանդ չեն, մենք գիտենք, որ այս շտամն ավելի փոխանցելի է, բայց ավելի լուրջ հիվանդություն չի առաջացնում: Տագնապի կարիք չկա՛՛:

Զապատերոն հայտնել է, որ երկրում ևս երեք կասկածելի դեպք կա, բայց թեստերի արդյունքներն ավելի ուշ պարզ կլինեն:

 
 
 

  • Կիսվել: