երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)

Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)

Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում, տեղեկացնում է AFP-ն:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով:

«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ»,-գրում է կայքը:

Հաղորդվում է նաև, որ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը, և սկսել մաքրման աշխատանքները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: