Լուկաշենկոն վստահ է․ Բելառուսն ու Ուկրաինան կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա երեսունհինգերորդ տարեդարձի առթիվ։
«Բելառուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական ճակատագրերը սերտորեն միահյուսված են։ Մեր ազգերին կապում են դարավոր ավանդույթները, ընդհանուր հաղթանակների և ծանր փորձությունների հիշողությունը», — ասված է շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ, չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, բելառուսների և ուկրաինացիների ապագա սերունդները կպահպանեն վաղեմի բարեկամական և ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը՝ վստահության, հարգանքի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա։



