երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լուկաշենկոն բելառուսաուկրաինական սահմանի երկայնքով «սանիտարական գոտի» ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

Լուկաշենկոն բելառուսաուկրաինական սահմանի երկայնքով «սանիտարական գոտի» ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսաուկրաինական սահմանի երկայնքով ՛՛սանիտարական գոտի՛՛ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում։

՛՛Ոչ, Բելառուսում դեռ նման գոտու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Մենք այնտեղ շատ լուրջ ենք աշխատում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի ՛՛սանիտարական գոտուն՛՛, ապա այն դեռ պետք է ստեղծել՛՛,-ասել է նա լրագրողներին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Տեսանյութը հրապարակվել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում:

Լուկաշենկոյի կարծիքով՝ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ՛՛սանիտարական գոտու՛՛ ստեղծումը հեշտ հարց չէ։ ՛՛Կարծում եմ, որ շատ բան կախված կլինի ոչ միայն պատերազմող կողմերից, շատ բան կախված կլինի արևմտյան պետություններից: Այնտեղ խնդիրները լուրջ են Ուկրաինայում, նրանք արդեն ընդունում են դա՛՛,-ասել է Բելառուսի նախագահը:

՛՛Չէի ցանկանա, որ Արևմուտքը շարունակի այս էսկալացիան Ուկրաինայում։ Իսկ էսկալացիան զենքի, զինամթերքի մատակարարումն է։ Դե, հիմա նրանք սկսեցին խոսել արդեն իրենց զինվորականներին Ուկրաինա տեղափոխելու մասին, ամենայն հավանականությամբ՝ Բելառուսի սահմանին: Սպասում ենք, թող տեղափոխեն՛՛,-հայտարարել Է Լուկաշենկոն:

  • Կիսվել: