հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Լոնդոնում սինագոգ են հրկիզել

Լոնդոնում սինագոգ են հրկիզել

Լոնդոնի հյուսիս-արևմուտքում սինագոգ են հրկիզել, հայտնում է BBC News-ը։

Ոչ ոք չի տուժել, սակայն հաղորդվել է ծխից առաջացած չնչին վնասների մասին։

Միջադեպը տեղի է ունեցել վերջին ամսվա ընթացքում հրեական սեփականության հրկիզումների և հրկիզման փորձերի ֆոնին, այդ թվում՝ Հենդոնում գտնվող նախկին բարեգործական շենքի վրա հարձակման, որը հակաահաբեկչական ոստիկանությունը դիտարկում է որպես հակասեմական ատելության հողի վրա կատարված հանցագործություն։

Գլխավոր րաբբի Էֆրաիմ Միրվիսը վերջին հարձակումն անվանել է «վախկոտ», իսկ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ցնցված է, և որ «ոստիկանության տեսանելի ներկայությունը» կուժեղացվի։

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հետաքննում են վերջին հարձակումը, ինչպես նաև հարձակումները պարսկալեզու լրատվամիջոցի և հրեական բարեգործական կազմակերպությանը պատկանող շտապօգնության մեքենաների վրա, որոնք հրկիզվել էին անցյալ ամիս Գոլդերս Գրինում։

  • Կիսվել: