ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիտվան ընդլայնել է Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման սահմանափակումները

Լիտվան ընդլայնել է Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման սահմանափակումները

Լիտվան որոշել է ընդլայնել իր տարածքով Կալինինգրադի մարզ տարանցման համար արգելված ապրանքների ցանկը, գրում է Reuters-ը։

Խոսքն այնպիսի ապրանքների մասին է, ինչպիսիք են բետոնը, փայտը, ալկոհոլը և ալկոհոլի վրա հիմնված արդյունաբերական քիմիական նյութերը: Այժմ արգելվում է դրանք տարանցիկ փոխադրել Լիտվայով։

Մինչդեռ, ավելի վաղ Եվրահանձնաժողովը վստահեցրել էր, որ Կալինինգրադ բեռների տարանցման հարցը շուտով կլուծվի։ Այդ մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը Եվրահանձնաժողովի և Լիտվայի հետ։ Մեզ վստահեցնում են, որ հարցը պետք է լուծվի մոտ ապագայում: Մոսկվան հույս ունի, որ Եվրահանձնաժողովը և Լիտվան կընդունեն «միակ ճիշտ որոշումը», որը կապահովի բեռների անխոչընդոտ տարանցումը Կալինինգրադի մարզ»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: