ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լիտվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանատան չորս աշխատակցի

Լիտվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանատան չորս աշխատակցի

Լիտվան ՌԴ դեսպանատան չորս աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել «դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության համար», նրանց հանձնարարվել է հինգ օրվա ընթացքում լքել երկիրը, հայտնում է Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մարտի 18-ին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Իսակովը կանչվել է Լիտվայի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է նոտա, որով ՌԴ դեսպանատան չորս աշխատակիցներին Լիտվայում անցանկալի անձինք են հայտարարում դիվանագետի կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար և հրամայվում է հինգ օրվա ընթացքում հեռանալ Լիտվայից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: