կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լին Թրեյսին առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ-ում

Լին Թրեյսին առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ-ում

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին իր առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի ԱԳՆ-ում, որտեղ հանդիպել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, հայտնում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպան Թրեյսին հատկապես կենտրոնացած է աննախադեպ լարվածության ժամանակ մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ԱՄՆ քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա»,- ասվում է դեսպանության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Լին Թրեյսին նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։

  • Կիսվել: