հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լիխաչովը հայտնել է  Իրանում «Բուշեր» ատոմակայանի 2-րդ բլոկի շինարարության վերսկսման մասին

Լիխաչովը հայտնել է Իրանում «Բուշեր» ատոմակայանի 2-րդ բլոկի շինարարության վերսկսման մասին

Իրանում վերսկսվել է «Բուշեր» ատոմակայանի 2-րդ բլոկի շինարարությունը, հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ ռուս մասնագետները, որոնք մնացել են տեղում, աշխատում են կապալառուների հետ։ Շինարարական աշխատանքների տեխնիկական և խորհրդատվական աջակցությունը տրամադրվում է հեռակա եղանակով։

«Մենք սկսել ենք ծրագիր մշակել մեր աշխատուժի ավելացման համար... Մենք իրավունք չունենք որոշում կայացնել անձնակազմի լիարժեք վերադարձի վերաբերյալ, մինչև իրավիճակը  չկայունանա»,-ասել է Լիխաչովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որԻրանում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի շինհրապարակ է վերադարձել մոտ 2200 իրանցի աշխատող։

  • Կիսվել: