Լիբերալ ժողովրդավարության թուլության և արևմտյան քաղաքակրթության ձախողման բացահայտում. Իմամ Խամենեին ուղերձ է հղել Եվրոպայի իսլամական ասոցիացիաներին
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին Եվրոպայում ուսանողների իսլամական ասոցիացիաների միության 58-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով աշխարհի այժման բարդ խնդիրներին, ընդգծել է այս ուսանողների դերն ու ազդեցությունը մեծ հարցերում՝ հենվելով մոտիվացիայի, հավատքի և ինքնավստահության վրա, գրում է parstoday.ir-ը:
Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձում ասվում է․
Հանուն գթած և ողորմած Աստծո
Սիրելի՛ ուսանողներ, Ձեր կայացած ու բարեհամբավ միությունը, նրա գործունեության շարունակականությունը ավետաբեր երևույթ է։ Հավաքական այս ներկայությունը իր չափով կարող է դերակատարութիւն ունենալ աշխարհի այժմյան բարդ խնդիրներում։
Մեծ հարցերում արդյունավետ ազդեցություն գործելու համար ամեն ինչից վեր, պետք է հենվել մոտիվացիայի, հավատի և ինքնավստահության վրա։ Եվ այս արժեքավոր կապիտալը, փառք Աստծո, առկա է ու ակնհայտ ձ հավատացյալ ու հեղափոխական իրանցի երիտասարդներիդ մեջ։
Դուք ճանաչում եք աշխարհի կարևոր խնդիրներն ու նոր ու հին վերքերը։ Դրանցից ամենավերջինը Գազայի աննախադեպ աղետն է։ Դրանցից ամենաակնառուն Արևմուտքի, արևմտյան քաղաքական գործիչների և արևմտյան քաղաքակրթության բարոյական, քաղաքական և սոցիալական ձախողումն է։ Դրանցից ամենաուսանելին լիբերալ ժողովրդավարության հավակնորդների անկարողությունն է՝ խոսքի ազատություն ապահովելու գործում և տնտեսական ու սոցիալական արդարության խնդրի նկատմամբ նրանց մահացու անուշադրությունը։ Ամերիկայում և Եվրոպայում ժողովրդական և հատկապես ուսանողական բողոքի ցույցերի թույլ, բայց խոստումնալից կայծը նույնպես այժմյան կարևոր խնդիրներից է։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանը և մեր սիրելի երկիրը նույնպես կանգնած են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների առաջ։ Այս բոլորը մտքի, աշխատանքի ու նախաձեռնության ոլորտներ են ձեր միության նման օրհնված խմբի համար:
Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված եւ հայցում, որ Ամենակալ Տերը Ձեզ հաջողություն պարգևի։
Սեյյեդ Ալի Խամենեի
1403 թ․թիր ամսի 15
2024 թ․հուլիս ամսի 5: