Լիբանանում իսրայելական հարվածների պատճառով մեկ օրում 3հ զոհ կա
Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ապրիլի 13-ի ընթացքում զոհվել է 34 և վիրավորվել 174 մարդ։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ մարտի 2-ին հակամարտության սրվելուց ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2089-ի, իսկ վիրավորներինը՝ 6762-ի։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


