Լիբանանում հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր դիրքերում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Անվտանգության կաբինետին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր դիրքերում՝ Լիբանանում ապրիլի 17-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Ynet-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Իսրայելի ու Լիբանանի առաջնորդների հետ, և նրանք համաձայնել են 10-օրյա զինադադար հաստատել


