չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Լիբանանն ու Իսրայելը կբանակցեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ

Լիբանանն ու Իսրայելը կբանակցեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ

Լիբանանի և Իսրայելի միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցությունները կլինեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Hadath արաբական գործակալությունը։

Նախատեսվում է, որ Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ։

Իսրայելը Լիբանանում ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ հարձակման։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Լիբանանի նախագահը խոստացել է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին՝ պատերազմին վերջ դնելու համար։

 

  • Կիսվել: