երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ-ը պատասխանել է

Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ-ը պատասխանել է

«Հըզբոլլահ» շարժումը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել։, բացի այդ՝ իսրայելական ՀՕՊ-ը որսացել է Լիբանանի տարածքից ուղարկված երկու անօդաչու թռչող սարք, հայտնում է rbc.ru-ն:

Իսրայելի ՊԲ-ից հայտնել են. «ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք վայրերի ուղղությամբ՝ սպառնալիքը վերացնելու համար»։
 

Նշենք, որ որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հաստատել է տասնյակ հրթիռների հարվածները:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ապրիլի 12-ին սպասվում է Իրանի հնարավոր հարձակումը Իսրայելի դեմ։ Սպասվում է, որ հարձակման ժամանակ ռազմական թիրախների դեմ ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ կօգտագործվեն։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: