չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Լիբանանի զինվորականները հայտնել են Իսրայելի կոողմից հրադադարի խախտման մասին

Լիբանանի զինվորականները հայտնել են Իսրայելի կոողմից հրադադարի խախտման մասին

Ապրիլի 16-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի զեկավարների միջև համաձայնեցված 10-օրյա հրադադարը: Նպատակն է դադարեցնել երկրում Իսրայելի օդային և ցամաքային գործողությունները, ակտիվացնել Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգման ջանքերը։

Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը, որը համաձայնագրի մաս չի կազմում, հայտարարել է, որ իսրայելական օկուպացիան Լիբանանին և նրա ժողովրդին դիմադրելու իրավունք է տալիս՝ նշելով, որ մարտական ​​գործողությունները կարող են վերսկսվել, եթե Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը դուրս չգան երկրի տարածքից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հույս է հայտնել, որ արմատական ​​«Հըզբոլլահ» շարժումը կպահպանի Իսրայելի և Լիբանանի միջև ուժի մեջ մտած տասնօրյա հրադադարը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Իսրայելի դեմ մարտական ​​գործողություններն իրականացնում է ոչ թե լիբանանյան բանակը, այլ «Հըզբոլլահ»-ը, որն ուղղակիորեն չի ենթարկվում Բեյրութին:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ հրադադարի ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Լիբանանում զբացեցրած ռազմավարական կարևոր դիրքերում:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Լիբանանի զինվորականները հայտել են, որ հրադադարի պայմաններում Իսրայելի պաշտպանության բանակը շարունակել է հրետակոծությունները։ Հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։ Նրանք կոչ են արել երկրի հարավի բնակիչներին առայժմ չվերադառնալ իրենց տները։

  • Կիսվել: