Լիբանանի նավահանգստում նոր խոշոր հրդեհ է բռնկվել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Ծխի մեծ սև ամպ է բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, տուժել՝ ավելի քան 6500-ը: