կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լենինգրադի մարզում ԱԹՍ է ոչնչացվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. նահանգապետ

Լենինգրադի մարզում ԱԹՍ է ոչնչացվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. նահանգապետ

ՀՕՊ ուժերը Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանի Ֆորնոսովո գյուղի տարածքում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
 
«Լենինգրադի մարզի տարածքում հայտնաբերվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք: Օդային տարածքի փակման ռեժիմ է մտցվել: ՀՕՊ ուժերը ոչնչացրել են օբյեկտը Տոսնենսկի շրջանի Ֆորնոսովո գյուղի տարածքում»,- գրել է նա իր Telegram ալիքը։
Նահանգապետը նշել է, որ զոհեր և ավերածություններ չկան։

  • Կիսվել: