երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը

Լեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը

Լեհաստանը մարտին կսկսի Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը։

Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը:

«Կալինինգրադի մարզի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը պլանավորվում Է սկսել մարտին: Կալինինգրադի մարզի մերձակայքում գտնվող տեղամասում էլեկտրոնային համակարգը կգործի ցամաքային սահմանի մոտավորապես 20 կիլոմետրի վրա», - մեջբերել է Dziennik Polski թերթը Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայայի խոսքը:

«Պերիմետրիան (խմբ.՝ լեհ-ռուսական սահմանին կառուցվող արգելապատի) տվիչների և տեսախցիկների համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է շուրջօրյա վերահսկել սահմանը՝ անկախ եղանակային պայմաններից, առանց սահմանագծին գտնվելու անհրաժեշտության։ Պերիմետրիայի շնորհիվ սպաները կարող են սահմանը տեսնել սահմանապահ ծառայության շտաբում:

 Ահազանգերը կուղարկվեն հայտնաբերման համակարգերից, իսկ այդ ահազանգերի ալգորիթմները կկառուցվեն այնպես, որ սահմանապահները կարողանան արձագանքել միայն մարդկանց, այլ ոչ թե կենդանիների կողմից սահմանը հատելու իրական փորձերին», - ընդգծել Է նա։

«Մինչ այժմ մենք օգտագործել ենք պերիմետրիայի շարժական համակարգեր, որոնք հիանալի աշխատել են սահմանի բոլոր հատվածներում: Այդ իսկ պատճառով մենք երկար տարիներ առաջարկում ենք սարքավորումների այս տեսակը տեղադրել լեհական սահմանի այն հատվածներում, որոնք Եվրամիության արտաքին սահման են հանդիսանում», - հավելել է նա։

Դրա հետ մեկտեղ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի հետ սահմանը «կայուն է ու հանգիստ»։ Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին լեհ-ռուսական սահմանին լեհ զինվորականները սահմանապահների խնդրանքով տեղադրել են փշալարե ժամանակավոր արգելապատ։

  • Կիսվել: