շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեհաստանը բացատրություն կպահանջի ՌԴ-ից՝ երկրի օդային տարածքը խախտելու համար

Լեհաստանը բացատրություն կպահանջի ՌԴ-ից՝ երկրի օդային տարածքը խախտելու համար

Լեհաստանը բացատրություն կպահանջի Ռուսաստանի Դաշնությունից՝ երկրի օդային տարածքի հերթական խախտման առնչությամբ, ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Առաջին հերթին մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ահաբեկչական գրոհները Ուկրաինայի բնակիչների և տարածքի վրա, վերջ դնել պատերազմին և զբաղվել երկրի ներքին խնդիրներով։

Մեր ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի ռմբակոծությունների զոհերին և նրանց մերձավորներին»,- ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերը հայտնել էին, որ Ռուսաստանը կիրակի վաղ առավոտյան խախտել է Լեհաստանի օդային տարածքը՝ թևավոր հրթիռ արձակելով Ուկրաինայի արևմուտքում գտնվող թիրախների ուղղությամբ։

  • Կիսվել: