կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեհաստանն ամերիկյան Patriot համակարգերով զորավարժություն է անցկացրել

Լեհաստանն ամերիկյան Patriot համակարգերով զորավարժություն է անցկացրել

Լեհաստանն ամերիկյան Patriot համակարգերով զորավարժություն է անցկացրել: Այս առնչությամբ այդ երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է, թե ՛՛բոլորը գիտեն, որ արևելյան սահմանին պատերազմ է, և անցկացվող զորավարժությունների նպատակը ագրեսորին զսպելն է՛՛։

Նա հավելել է, որ իրենք ցուցադրում են լեհական բանակի մարտունակությունը:

Ըստ Բլաշչակի՝ Ուկրաինայի պատերազմի փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ապահովել հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը։

Patriot համակարգերը համարվում են հակաօդային պաշտպանության ամենաառաջատար միջոցներից մեկը, որն ընդգրկված է ՆԱՏՕ-ի սպառազինությունների մեջ։

Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին ԱՄՆ-ն հայտնեց Patriot համակարգեր Ուկրաինային տրամադրելու մասին՝ ռուսական ագրեսիային, օդային հարձակումներին դիմակայելու նպատակով:

  • Կիսվել: