կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Բալթիկ ծովում նոր գործողության մեկնարկի մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Բալթիկ ծովում նոր գործողության մեկնարկի մասին

Բալթիկ ծովում ռազմական նոր գործողություն է սկսվել: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Բալթիկ ծովում սկսվել է գործողություն, որի նպատակն է ապահովել այս տարածաշրջանի օդային տարածքի անվտանգությունը և վերահսկողությունը»,- նշել է պաշտպանության նախարարության ղեկավարը, որի խոսքերը ներկայացրել է Լեհական ռադիոն։ 

Հաղորդվում է, որ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավվմամբ։ Ոչ պաշտոնական խոսակցություններ կան նաև այլ բազաներից Բալթիկ ծովի ավազանում և Ռուսաստանի հետ սահմանին ուղղաթիռների վերաբաշխման մասին:

 

  • Կիսվել: