կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեհաստանի նախագահը կարծում է, որ եթե Ուկրաինային մոտ օրերս զենք չուղարկեն, ՌԴ-ն կհաղթի

Լեհաստանի նախագահը կարծում է, որ եթե Ուկրաինային մոտ օրերս զենք չուղարկեն, ՌԴ-ն կհաղթի

Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմում, եթե Կիևը շտապ օգնություն չստանա: Այս մասին Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Նշենք, որ հարցազրույցը հրապարակված է Լեհաստանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են ռուսները հակամարտությունից հաղթանակած դուրս գալ՝ Դուդան կարծիք է հայտնել, որ դա հնարավոր է։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այո, նրանք կարող են, եթե Ուկրաինան շատ շտապ օգնություն չստանա: Եթե մենք զենք չուղարկենք Ուկրաինա մոտակա շաբաթների ընթացքում, Պուտինը կարող է հաղթել՛՛:

 

  • Կիսվել: