շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լեհ ֆերմերները վերսկսել են բեռնատարների երթևեկության արգելափակումը Ուկրաինայի հետ սահմանին

Լեհ ֆերմերները վերսկսել են բեռնատարների երթևեկության արգելափակումը Ուկրաինայի հետ սահմանին

 Լեհ ֆերմերները նորից սկսել են արգելափակել բեռնատարների երթևեկությունը ուկրաինա-լեհական սահմանի «Ուգրինով-Դոլգոբիչև» անցակետով: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

«Ուգրինով-Դոլգոբիչև անցակետի դիմաց բեռնատարների երթևեկությունը դժվարացել է։ Լեհ սահմանապահների տեղեկատվությամբ՝ այսօր ժամը մոտավորապես 09.00-ին Լեհաստանի տարածքում «Ուգրինով-Դոլգոբիչև» անցակետի դիմաց վերսկսվել է երթևեկության արգելափակումը բեռնատարների համար», - ասվում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ֆերմերների համալեհական բողոքն սկսվել է փետրվարի 9-ին։ Լեհաստանի ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ փակելով ճանապարհներն ու Ուկրաինայի հետ սահմանի անցակետերի մուտքերը։ Ցուցարարների հիմնական պահանջներն են դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների առանց մաքսատուրքերի ներկրումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական պլաններից՝ այսպես կոչված «կանաչ» քաղաքականությունից, որը ենթադրում է մինչև 2050 թվականը զրոյական արտանետումներ։

  • Կիսվել: