շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լավրովը ժամանել է Իրաք՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ

Լավրովը ժամանել է Իրաք՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով ժամանել է Իրաք։ Երկուշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, նա ծրագրում է բանակցություններ վարել իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ։

Լավրովը նախատեսում է հանդիպել նաև Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Իրաք էր ժամանել 2019 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ նա այցելել է Բաղդադ և Էբրիլ, հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Լավրովն այս անգամ Իրաքից կմեկնի Մալի, Մավրիտանիա և Սուդան։

  • Կիսվել: