չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորմուզի նեղուցի բացումն օգտակար է համարում Գլոբալ Հարավի երկրների էներգետիկական ու պարենային անվտանգության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Գլոբալ Հարավի երկրների էներգետիկական ու պարենային անվտանգության համար», - ասել է Լավրովը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական ​​համաժողովում։

 

  • Կիսվել: