Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմաս Ֆլեթչերը հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրադրությունը։ Այս մասին հունիսի 2-ին հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների մանրամասն փոխանակում առավել սուր ճգնաժամային իրավիճակների շուրջ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ներառյալ պաղեստինաիսրայելական հակամարտության գոտին, Սիրիան և Լիբանանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շուրջ հակամարտության խնդրին՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի ապաքաղաքականացման վրա», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության աշխատանքի և Համաշխարհային կազմակերպության հումանիտար արձագանքման համակարգի ընդհանուր հարցեր՝ հաշվի առնելով «ՄԱԿ-80» համալիր բարեփոխումները։
«Նշվել է ջանքերի օպտիմալացման, դրանք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանեցնելու, գործողություններին համապատասխան ֆինանսական աջակցություն ապահովելու անհրաժեշտությունը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։