հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լավրովն ու Արաղչին քններկել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

Լավրովն ու Արաղչին քններկել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

 

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին, հայտնում է Իրանի Արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը։ 

«Այսօր երեկոյան Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը քննարկել է Իրանի ընթացիկ դիրքորոշումներն ու նախաձեռնությունները՝ ԱՄՆ–ի և Իսրայելի հետ հակամարտության վերջ դնելու վերաբերյալ»,-ասված է Իրանի ԱԳՆ–ի տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Այնուհետև Իսլամաբադում բանակցություններ են կայացել, որոնք արդյունք չեն տվել: Թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

  • Կիսվել: