կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրովն արձանագրել է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման խնդրի հրատապությունը

Լավրովն արձանագրել է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման խնդրի հրատապությունը

Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում՝ ԵԱՀԿ-ի լիակատար դեգրադացիայի ֆոնին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Տարածաշրջանային մակարդակում ԵԱՀԿ-ի՝ որպես եվրատլանտյան խորհրդանիշի, լիակատար դեգրադացիայի պայմաններում առաջին պլան է մղվում Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու խնդիրը։ Այն կոչված է լրացնելու և ամրապնդելու Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման գործընթացը, որը ընթանում է Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի և Անկախ Պետությունների Համագործակցության համատեղ ջանքերի շնորհիվ։

Ակնհայտ է, որ եվրասիական մեծ գործընկերության ձևավորման այս գործընթացի ամրապնդումը ամուր տնտեսական հիմք կստեղծի հսկայական եվրասիական մայրցամաքում անվտանգության խնդրի խթանման համար»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ 2023-ի հոկտեմբերից արդեն գործնական քայլեր են արվում այդ համակարգի ստեղծման ուղղությամբ։

«Այդ աշխատանքը շարունակվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, բայց ոչ միայն։ Մենք ցանկանում ենք նաև այլ բազմակողմ տարածաշրջանային կաառույցներ ընդգրկել այդ ջանքերում»:

  • Կիսվել: