հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լավրովն առաջին անգամ խոսել է Ուկրաինայի հետ Ստամբուլյան պայմանագրի կետերի մասին

Լավրովն առաջին անգամ խոսել է Ուկրաինայի հետ Ստամբուլյան պայմանագրի կետերի մասին

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի հետ Ստամբուլյան պայմանագրի որոշ կետեր է բացահայտել «Sputnik», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ նախկինում չի խոսվել դրանց մասին, բայց հուսով է, որ իրեն չեն քննադատի այդ կետերը բացահայտելու համար։ Լավրովի խոսքով` փաստաթուղթը ենթադրում էր Կիևին անվտանգության լուրջ երաշխիքների տրամադրում։
 
«Մենք պատրաստ էինք (ինչպես ուզում էր Ուկրաինան), որ երաշխիքներն առավելագույնս լուրջ լինեին։ Լրջության սահմանը ՆԱՏՕ-ի ստեղծման մասին վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածն էր։ Այն բառացիորեն չկրկնվեց, մի քիչ այլ բանաձևեր համաձայնեցվեցին, բայց դրանք, ըստ էության, անվտանգության շատ լուրջ երաշխիքներ էին», - ասել է Լավրովը։
 
Միաժամանակ նշվել է, որ այդ երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա։ Սա նշանակում էր, որ եթե այդ տարածքները հարձակման ենթարկվեն, որևէ երաշխիք չի գործի։
Մեկ այլ կետով գրված էր, որ Ուկրաինայի տարածքում որևէ ռազմակայան չպետք է լինի։

  • Կիսվել: