չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Լավրովի և Ռուբիոյի առանձնազրույցը տևել է մոտ մեկ ժամ

Լավրովի և Ռուբիոյի առանձնազրույցը տևել է մոտ մեկ ժամ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավարտել են բանակցությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Այն սկսվել է առանց մամուլի համար ներածական ելույթների և շարունակվել փակ դռների ետևում։

Լավրովը Նյու Յորք է ժամանել այսօր։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 26-ին։ Նախարարը նաև կունենա մոտ 30 երկկողմ հանդիպում, որոնցից առաջինը Ռուբիոյի հետ զրույցն էր։

  • Կիսվել: