հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Լավ նշան էր». Պուտինի հատուկ ներկայացուցիչը պատմել է Ալյասկայում արջի հետ հանդիպման մասին

«Լավ նշան էր». Պուտինի հատուկ ներկայացուցիչը պատմել է Ալյասկայում արջի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի Դաշնության Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել Ալյասկայում արջի հետ հանդիպումից։

Ավելի ուշ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումից հետո, նա հայտարարել է, որ այդ հանդիպումը «լավ նշան էր»։

Դմիտրիևը մի ամբողջ շարք դրական գրառումներ է արել Ալյասկայի գագաթնաժողովի մասին։

Մասնավորապես, նա նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի լավ հարաբերություններն օգտակար են նաև ողջ աշխարհի համար։

  • Կիսվել: