ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լատվիայում սկսվել են հանրապետության եւ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի զինծառայողների զինավարժանքները

Լատվիայում սկսվել են հանրապետության եւ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի զինծառայողների զինավարժանքները

Ապրիլի 18-ին Լատիվայում սկսվել են Namejs 2022 միջազգային զինվարժանքներն ազգային զինված ուժերի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ստորաբաժանումների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ:

Այդ մասին հայտնել Է բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը:
 
«Ռազմական վարժանքի խնդիրն Է ազգային եւ դաշնային ուժերի փոխգործակցության մշակումը պաշտպանական խնդիների լուծման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
 
Namejs 2022-ին մասնակցելու համար Լատվիա են ժամանում Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինվորական ստորաբաժանումները:
 
Զորավարժություններում նաեւ գործի կդրվի ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման՝ Լատիվայում տեղաբաշխված ազատ գումարտակը, որի կազմի մեջ են մտնում Ալբանիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Կանադայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի եւ Չեխիայի ստրաբաժանումները՛ Դաշնակիցների հրամանատարությունը զինավարժանքների Է ուղարկել մեքենայավորած եւ դեսանտային ստորաբաժանումներ, հրետանի, օդուժ, ինչպես նաեւ օպերատիվ պլանավորման եւ նյութա-տեխնիկական ապահովման ներկայացուցիչների: Namejs 2022-ը կանցկացվի մի քանի փուլով մինչեւ մայիսի 27-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: