չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լատվիայի Սեյմը Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

Լատվիայի Սեյմը Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն», իսկ Ուկրաինայում հատուկ գործողությունը՝ «ահաբեկչություն»: Այդ մասին հայտնել են Սեյմի մամուլի ծառայությունից:

Պաշտոնական հայտարարության մեջ պատգամավորները կոչ են արել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից, պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ:

Լատվիայում Եվրամիության պետություններին հորդորել են նաև անհապաղ սահմանափակել մուտքի արտոնագրերի տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին:

  • Կիսվել: