երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կուրգանի մարզի ղեկավարը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին տարհանման կոչ է արել

Կուրգանի մարզի ղեկավարը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին տարհանման կոչ է արել

Ռուսաստանում գետերի գարնանային վարարման հետևանքով հեղեղումների ենթարկված Կուրգանի մարզի ղեկավար Վադիմ Շումկովն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ մարզկենտրոնին ջրի հսկայածավալ ալիք է մոտենում, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Նա նշել է, որ ջրհեղեղի «գլուխը» այժմ գտնվում է Կուրգան քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

«Բացի Տոբոլի սեփական ջրերից և նրա մեջ թափվող աղբյուրների ջրերից, Ղազախստանից հոսում է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը, ըստ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության, կրկնակի գերազանցում է 1994 թվականի ծավալը»,- գրել է Շումկովը:

Կուրգանի մարզի ղեկավարը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին կրկին տարհանման կոչ է արել:

  • Կիսվել: