երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կուբայում փոթորիկը վեց մարդու կյանք է խլել

Կուբայում փոթորիկը վեց մարդու կյանք է խլել

Առնվազն վեց մարդ է զոհվել Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով: 

Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Միգել Դիաս Կանելի խոսքերը:

«Նախնական տվյալներով զոհվել է վեց մարդ»,- հայտարարել է նախագահը։

Դիաս Կանելը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

ԱՄՆ-ի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնը նախազգուշացրել էր հոկտեմբերի 22-ին Կուբայի արևելքում հեղեղումների և սողանքների, ինչպես նաև Բահամյան կղզիների հարավ-արևելքում հնարավոր հեղեղումների վտանգի մասին:

 

  • Կիսվել: