Կուբան ԱՄՆ-ի հետ պատերազմ չի ուզում. նախագահ
Կուբայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ ԱՄՆ-ի հետ:
Մասնավորապես՝ NBC News-ին տված հարցազրույցում Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն ասել է. ՛՛Կուբան չի ցանկանում պատերազմ Միացյալ Նահանգների հետ։ Հավանան լիովին հավատարիմ է պաշտպանողական և ոչ ագրեսիվ դիրքորոշմանը: Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հարձակում չենք ուզում՛՛:
Նա նաև կոչ է արել Միացյալ Նահանգների հետ երկխոսություն սկսել՝ հիմնված հարգանքի վրա։


