Կուբացիները կասեն՝ շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք, և ես գրեթե անմիջապես կստանձնեմ Կուբայի վերահսկողությունը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Ֆորում ակումբի կազմակերպած փակ միջոցառման ժամանակ հայտարարել է, որ «գրեթե անմիջապես» կստանձնի Կուբայի վերահսկողությունը՝ Իրանում իր «աշխատանքն» ավարտելուց հետո:
Նա նշել է, որ Իրանից վերադառնալուց հետո կհրամայի, իր խոսքով՝ աշխարհում ամենամեծ ավիակրին` USS Abraham Lincoln-ին, նավարկել Կարիբյան ավազան, կանգ առնել Կուբայի ափերից մոտավորապես 100 մետր հեռու: Իսկ այնտեղից արդեն կուբացիները կասեն. «Շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք»։
Ընդգծենք, որ Թրամփն այս մասին հայտարարել է այն նույն օրը, երբ ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է մի շարք լրացուցիչ սահմանափակումներ Կուբայի նկատմամբ։
Իր հերթին Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը ամերիկյան շրջափակումն անվանել է «ցեղասպանություն», արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսն էլ՝ «Կուբայի ժողովրդի կոլեկտիվ պատիժ»։



