կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

 Վնասվածքների հետևանքով մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Ընդհանուր առմամբ տուժել է 182 մարդ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: 

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

Մինչ այժմ կա 7 ձերբակալված։

  • Կիսվել: