հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո գրանցվել է տաջիկ միգրանտների արտահոսք Ռուսաստանից

«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո գրանցվել է տաջիկ միգրանտների արտահոսք Ռուսաստանից

Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի եւ բնակչության զբաղվածության նախարարությունը գրանցել է Ռուսաստանից արտագնա աշխատողների արտահոսք «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է հանրապետության աշխատանքի փոխնախարար Շահնոզա Նոդիրին։

«Զանգերը շատ շատ են։ Դրանք ոչ այնքան բողոքներ են ճնշումների մասին, որքան վախ, տագնապ. շատերը ցանկանում են հեռանալ։ Մենք այժմ հետեւում ենք իրավիճակին, մեզ մոտ (Տաջիկստան) ավելի շատ գալիս են, քան գնում»,- ասել է գործակալության զրուցակցուհին։

Նախարարությունն ակնկալում է, որ արտահոսքը ժամանակավոր երեւույթ է եւ կդադարի, եւ կոչ է արել չտրվել սադրիչ տեղեկություններին ինտերնետում, որոնք ազգամիջյան գժտություն սերմանելու միտում ունեն։ Փոխնախարարն ավելացրել է, որ «կենցաղային մակարդակում» եւս գրանցվում են Տաջիկստանի քաղաքացիների ճնշումներ, Ռուսաստանում աշխատանքի նախարարության հասցեով նաեւ սպառնալիքներ են ստացվել։

Միգրանտների մեծ մասը, որոնք վաստակելու նպատակով գնում են այլ երկրներ, ընտրում են Ռուսաստանը։ Հանրապետության աշխատանքի նախարարության տվյալներով՝ 2023թ. 652 հազար արտագնա աշխատողներից ՌԴ է գնացել ավելի քան 627 հազար մարդ։

  • Կիսվել: