երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

Մահացել է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության ժամանակ տուժածներից մեկը։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Առողջապահության նախարարի խոսքով՝ տուժողը չափազանց ծանր վիճակում էր։

Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասավ 140-ի։

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: