շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրոկուսի ահաբեկչության վերջին կասկածյալը ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե․ տեսանյութ

Կրոկուսի ահաբեկչության վերջին կասկածյալը ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե․ տեսանյութ

Հարցաքննության ժամանակ Կրոկուսի ահաբեկչության երրորդ կասկածյալը ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե և խոստովանել, որ զենքը գցել է իր հանցակիցների հետ միասին Բրյանսկի շրջան գնալու ճանապարհին: Այս մասին հայտնել և տեսանյութ է հրապարակել Ռիա Նովոստին։

Ավելի վաղ հրապարակվել էր Մոսկվայի ահաբեկչության երրորդ կասկածյալի ձերբակալության տեսանյութը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։

Նա նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։

Ընդհանուր առմամբ ձերբակալվածները 11-ն են։

  • Կիսվել: